Լրահոս

04.11.2025 08:32


Երևանում 2 ամսական երեխա է մшհшցել

Երևանում 2 ամսական երեխա է մшհшցել

Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը, որտեղից «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերել են երեխայի մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 2 ամսական Ռոբերտ Ա.-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը