Հարցազրույց

11.11.2025 00:02


Նոյեմբերի 16-ին ՔՊ-ն ու իր քույր «Հանրապետությունն» Էջմիածնում խայտառակ պարտվելու են․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Նոյեմբերի 16-ին ՔՊ-ն ու իր քույր «Հանրապետությունն» Էջմիածնում խայտառակ պարտվելու են․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանին։

Նրա հետ խոսել ենք նոյեմբերի 16-ին Էջմիածնում սպասվելիք ՏԻՄ ընտրությունների, «Մայր Հայաստանի» թեկնածուի շանսերի, այս օրերին տեղական իշխանությունների կողմից՝ քարոզչության ընթացքի վրա հնարավոր ընթացքի, Վաղարշապատ համայքնի Գեղակետի դպրոցի տնօրենի ՔՊ-ի օգտին բացահայտ քարոզչության, Վեհափառին թիրախավորելու, Էջմիածնի ընտրությունները Վեհափառին թիրախավորելու հետ կապ ունենալու, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների արդյունքների վրա ազդելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ստեփանյանի պնդմամբ՝ նոյեմբերի 16-ին ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրելու։

«Ամսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիրը» և իր քույր կուսակցությունը՝ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը» խայտառակ պարտություն են կրելու: Քաղաքացին մերժում է ՔՊ-ին, ես ձեզ խոսք եմ տալիս՝ ամսի 16-ին հետաքրքիր զարգացումներ են լինելու քվեների տեսքով»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը