ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում
Քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, բայց մինչև պատերազմն ու այս բոլոր արհավիրքները՝ ավելի շատ ակադեմիական իմաստով՝ իբրև գիտություն և տեխնոլոգիաների համակցություն։ Նախորդ իշխանության ժամանակ ևս հայացքներս ընդդիմադիր էին, բայց ունեի հարգանք որոշ անձանց և պետական ինստիտուտների հանդեպ։ Հինգ տարի և մեկ շաբաթ առաջ հասկացա, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել ինձնով ու իմ ապագայով, և այլընտրանք չտեսա` բացի պայքարից, քանի որ ուզում եմ ապրել իմ երկրում, բայց միաժամանակ չեմ պատկերացնում ինձ երջանիկ և օրինապաշտ հարկատու մի երկրում, որը կառավարվում է ապազգային և անգրագետ մի խմբի կողմից։
Այս հինգ տարիների մեջ արդեն մասնակցել կամ ակտիվ ներգրավված եմ եղել 4 ընտրություններում։ Սա արդեն չորրորդ հետընտրական երկուշաբթին է, որ Նիկոլը առաջին տեղում է, և կարող եմ ասել մի քանի բան․
1. Քաղաքականությունում զգացմունքը չի կարևոր․ կարևոր է հաշվարկը։ Դաշինքները կարող են լինել և՛ անհրաժեշտ, և՛ կործանարար:
2. Միայն փողը կամ լավ անունը քաղաքականություն չեն կառուցում․ դրա համար պետք են գիտելիք, տեխնոլոգիաներ և քրտնաջան աշխատանք։
3. Ամոթ չէ ընդունել, որ քաղաքականապես այնքան կշիռ չունես, որ առանձին մասնակցես ընտրությանը։ Ցավալի է, որ թերի պատկերացումներիդ արդյունքում վաստակածդ քվեն գնում է հակառակորդիդ։
4. Այն քաղաքական միավորները, որոնք կաշկանդված են հանդես գալ սեփական դեմքով և նման վճռական պահերին պատրաստ չեն անձնապես ներգրավվել, աշխատել և ներդնել իրենց լուման ընդհանուր գործին` առհասարակ պետք չեն քաղաքական դաշտին։
5. Այո, ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում: Բայց փաստն այն է, որ հավաքական ընդդիմության նման անկազմակերպ և քաոտիկ աշխատանքի պարագայում փողոցով իշխանափոխության հասնելն էլ ավելի անհնար է, քան ընտրություններով: Մի դեպքում քաղաքացուն պետք է ասենք՝ «արի ընտրատեղամաս 15 րոպեով», մյուս դեպքում՝ «արի փողոց՝ պայքարելու անորոշ ժամկետով»։
Նիկոլը, անկասկած, կօգտագործի այս հաղթանակը Եկեղեցու դեմ իր պիղծ արշավում, և հայ Ազգը կրկին կտուժի ու ստիպված կլինի հետո անել ավելին, անհրաժեշտ պահին նվազագույնը չանելու պատճառով։
Որպես այս հինգ տարվա պայքարի շարքային զինվոր՝ կասեմ մի բան․ հունիսի ընտրությունն ու հունիսի 8-ի առավոտը կլինեն ճակատագրական...
Ինչ էլ մեզ հետ լինի, ուրեմն մենք հենց դրան ենք արժանի ...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան»խմբակցության անդամՍամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից