Մեղրաձորում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի ափին․ մոտոցիկլավարը հիվանդանոցի ճանապարհին մшհшցել է
Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջինը օգնության է հասել նրա կինը, ով մեկ այլ մոտոցիկլով է եղել, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։