Քաղաքական

20.11.2025 10:10


Նարեկ Նալբանդյանը ձեռք է գցել Մասիսի և Սարդարապատի սուպերմարկետներին․ «Հրապարակ»

Նարեկ Նալբանդյանը ձեռք է գցել Մասիսի և Սարդարապատի սուպերմարկետներին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վերջերս մենք հրապարակում էինք արել վերջին տարիներին հայտնի դարձած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմակետների ցանցի վերաբերյալ` նշելով, որ Նալբանդյանն այն ընդլայնում է Սյունիքում։ Այս հրապարակումից հետո քաղաքացիներից մեկը մեզ ուղարկել է Մասիս քաղաքում եւ Սարդարապատ գյուղում բացված ցանցի նոր մասնաճյուղերի լուսանկարները։ Մեզ լուսանկարներ ուղարկած անձն առավել ծանոթ էր Սարդարապատի սուպերմարկետի պատմությանը. «Սարդարապատը մեծ գյուղ է, այստեղով է անցուդարձը, շարժը շատ է։

«88»֊ի տեղում եղել է «Էլիտ» սուպերմարկետը` կողքին էլ «Էլիտ շինանյութ» խանութը, հսկայական սուպերմարկետ էր, մտնում էիր` ծայրը չէր երեւում, լավ աշխատում էր մի քանի տարի, երևի մի տարի առաջ հանկարծակի փակվեց, եւ վերջերս տեսանք, որ վերաբացվել ա «88» անունով, Մասիս դեպքում էլ, այդտեղ էլ այլ խանութ էր»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, այս խանութների ցանցը կապվում է Աննա Հակոբյանի անվան հետ, թեպետ վերջինս հերքել է իր առնչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը