Լրահոս

20.11.2025 13:09


Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Այս խորագրի վերջին նյութերը