Քաղաքական

20.11.2025 19:03


Հայաստանի ղեկավարությունը իշխանության է եկել խոսքի ազատության և բազմակարծության համար պայքարի ալիքի վրա, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է անում․ Զախարովա (տեսանյութ)

Հայաստանի ղեկավարությունը իշխանության է եկել խոսքի ազատության և բազմակարծության համար պայքարի ալիքի վրա, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է անում․ Զախարովա (տեսանյութ)

Պատճառն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ռուսաստանցի ռազմական թղթակցի` Հայաստան մուտքի արգելքի մասին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը իշխանության է եկել խոսքի ազատության և բազմակարծության համար պայքարի ալիքի վրա, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է անում:

«Տեղեկություններ չկան այն մասին, թե երբ է լրանալու արգելքի ժամկետը, արդյոք Դմիտրի Սելեզնյովը մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, կամ ինչպես կարող է նա ակնկալել արգելքի վերացում: Մենք դեսպանատնից տեղեկություններ ենք խնդրել այս որոշման պատճառների վերաբերյալ»,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը