Լրահոս

22.11.2025 13:31


Առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը կգերազանցի պատմական առավելագույն արժեքները

Առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը կգերազանցի պատմական առավելագույն արժեքները

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները հանրապետության մի շարք շրջաններում կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։

Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Այս խորագրի վերջին նյութերը