Լրահոս

22.11.2025 14:43


Գայլերը 28 գլուխ ոչխար են հոշոտել Արգինա գյուղում

Գայլերը 28 գլուխ ոչխար են հոշոտել Արգինա գյուղում

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների։

Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Նախկինում էլ են նման դեպքեր տեղի ունեցել մեր գյուղում, գելը կամ գելերը մեկ, երկու, մաքսիմում երեք գառների էին հոշոտել։ Բայց այս դեպքը ամենախոշորն է գյուղի պատմության մեջ։ Ընտանիքը, ով կրել է էս վնասը, հալալ քրտինքով հաց վաստակողներ են, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս, պարտքով վերցրած ոչխարներն են արածեցնում, ու մեծ մասը մայրացուներ են, պետք է ծնեին»։

Այս խորագրի վերջին նյութերը