Լրահոս

26.11.2025 13:10


Արգավանդի խաչմերուկում «Նիվա»-ի 25-ամյա վարորդը առանց վարորդական վկայականի՝ մեքենաների ջարդի հեղինակ

Արգավանդի խաչմերուկում «Նիվա»-ի 25-ամյա վարորդը առանց վարորդական վկայականի՝ մեքենաների ջարդի հեղինակ

Նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկի հարևանությամբ՝ Կենտրոնական փողոցի 4 հասցեի դիմաց, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Գնել Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել են «Mercedes S580» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել երկաթե դարպասին, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են մյուս վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը