Քաղաքական

29.11.2025 09:39


Պաշտոնյաների կանայք են սկսել պատարագի համար մարդ հավաքագրել․ «Հրապարակ»

Պաշտոնյաների կանայք են սկսել պատարագի համար մարդ հավաքագրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Եկեղեցու դեմ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պարտադված ֆեյք հավատացյալի կերպարի մեջ մտած, ամեն կիրակի մի եկեղեցի է գնում՝ շրջիկ հավատացյալների իր թիմով, այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում է լինելու, բայց իշխանության վիճակը հավանաբար այնքան անմխիթար է, որ պատարագին մարդ բերելու գործին լծվել են նաեւ ՔՊ պաշտոնյաների կանայք:

Մեզ պատմեցին, որ նրանցից շատերն անգամ զանգել են իրենց վարսահարդարներին, մատնահարդարներին, սպորտզալի մարզիչներին եւ խնդրել, համոզել, որ մասնակցեն Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին՝ խոստանալով, որ հետաքրքիր պատարագ է սպասվում:

Այս խորագրի վերջին նյութերը