Հարցազրույց

03.12.2025 13:32


Փաշինյանն ում բարևում է՝ վարկաբեկվում են, իր կողքը կանգնած եպիսկոպոսներից եկեղեցին մաքրվեց (տեսանյութ)

Փաշինյանն ում բարևում է՝ վարկաբեկվում են, իր կողքը կանգնած եպիսկոպոսներից եկեղեցին մաքրվեց (տեսանյութ)

Իշխանությունը մտահոգված է ընտրություններով, իրենց թղթի վրա արդյունքներ են պետք, ԵՄ-ից խոստումներ են տալիս, որ իշխանությունը վերընտրվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

«ԵՄ-ն Հայաստանում ուզում է այնպես վարվել, ինչպես Ռումինիայում, Մոլդովայում՝ թեկնածուներին չգրանցել, կուսակցություններին ընտրություններից հանել, բայց գործող կառավարությունն այդ ռեսուրսները չունի, գոնե Եկեղեցու պահով պարտություն են կրել, հանրային կարծիք չկարողացան ձևավորել»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Խոսելով Եկեղեցու մասին՝ քաղաքագետը նկատեց, որ դրված նպատակին դեռևս չեն կարողանում հասնել․ «Փաշինյանն ում բարևում է՝ նրանք վարկաբեկվում են, տապալվեցին, վարկաբեկված եպիսկոպոսներով ուզում են Եկեղեցին մաքրել։ Երբ գաղափար չկա, միայն կոմպրոմատով արդյունքի հնարավոր չէ հասնել, մնում է հատուկ ծառայության աշխատակիցները մտնեն Մայր Աթոռ, ջարդեր կազմակերպեն, բայց այդպես էլ նպատակին չեն հասնի»։

Այս խորագրի վերջին նյութերը