Քաղաքական

04.12.2025 17:43


ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ Սրբազանին (տեսանյութ)

ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ Սրբազանին (տեսանյութ)

ԱԱԾ-ն Քննչական Կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

ՔԿ-ից հայտնում են, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում)։

Փաստաբանը հայտնում է, որ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

«Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,-նշել է Արսեն Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը