Լրահոս

05.12.2025 18:31


Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ

Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,

Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք

Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները

Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

Հագնվե՛ք եղանակին համահունչ

Հետևե՛ք անձնական հիգիենային»,-նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը