Կարծիք

05.12.2025 21:19


Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից

Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից

Նիկոլի հետ հանդիպած, տիրադավ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը Վիրահայոց թեմի առաջնորդ եղած տարիներին հայտնի դարձավ այն բանով, որ թեմի եկեղեցիների ու առաջնորդարանի ջեռուցման խնդիրը լուծել էր Ալիևի նվիրած գազով։

Արքեպիսկոպոս Միրզախանյանն օգտվում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից մատակարարվող անվճար գազից:

Կարո՞ղ էր հրաժարվել՝ այո՛, կարող էր, բայց Միրզախանյանը որոշել էր դեռ 2012 թվականից քիրվայություն անել Ալիևի հետ, անվճար գազ ստանալ, ջեռուցման համար տնտեսած գումարներն էլ չգիտեմ ինչպես օգտագործել։ Հավանաբար ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու անզուսպ մղումն է նրան տարել նույն սինդրոմով տառապող Նիկոլի դուռը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը