Քաղաքական

06.12.2025 14:06


Կենդանասերները սկսել են ստորագրահավաք՝ «Կենդանիների պատասխանատու վերաբերմունքի մասին» վտանգավոր օրենսդրական փաթեթի դեմ

Կենդանասերները սկսել են ստորագրահավաք՝ «Կենդանիների պատասխանատու վերաբերմունքի մասին» վտանգավոր օրենսդրական փաթեթի դեմ

Մենք սկսել ենք ստորագրահավաք «Կենդանիների պատասխանատու վերաբերմունքի մասին» վտանգավոր օրենսդրական փաթեթի դեմ։

Խնդիրը շատ պարզ է․ այս օրենքը հարվածում է ոչ թե դաժան մարդկանց, այլ նրանց, ովքեր փրկում են կենդանիներին։ Այն հարվածում է կամավորներին, ովքեր փողոցներից հավաքում են շներին ու կատուներին, խնամակալներին, ովքեր կենդանիներին տանում են անասնաբույժի, բուժում են տանը, խնամում վիրահատություններից հետո, և սովորական մարդկանց, ովքեր պարզապես չեն կարող անտարբեր անցնել ցավի ու սովի կողքով։

Ստերջացման և մարդասիրական ծրագրերին աջակցելու փոխարեն այս նախագիծը բացում է ճանապարհ ճնշումների համար և հիմք է ստեղծում կենդանիների զանգվածային ոչնչացման։ Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, կզգան հարվածը և՛ կենդանիները, և՛ նրանք, ովքեր պաշտպանում են կենդանիներին:

Մենք պահանջում ենք դադարեցնել օրենքի այս տարբերակի առաջխաղացումը և սկսել բաց հասարակական քննարկում՝ անասնաբույժների, կենդանապաշտպանների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Եթե ձեզ համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենում կենդանիների հետ Հայաստանում, խնդրում ենք ստորագրել հանրագիրը և ուղարկել հղումը ձեր ընկերներին։ Յուրաքանչյուր ստորագրություն վահան է,որը պաշտպանում է թե՜ կենդանիներին, թե՜ ձեզ:

Ստորագրել հանրագիրը՝ (https://forms.gle/tYkUMPzvNhTTBRV27)

Գոհար Չալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը