Կարծիք

06.12.2025 14:59


«Յոթվերք» սրբապատկերը դուրս է բերվել հիմնականում աղետների, արհավիրքների ժամանակ

«Յոթվերք» սրբապատկերը դուրս է բերվել հիմնականում աղետների, արհավիրքների ժամանակ

«Յոթվերք» սրբապատկերը հազավադեպ է դուրս բերվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց։ Եվ եթե դուրս է բերվել, ապա հիմնականում աղետների, արհավիրքների ժամանակ։ Գյումրեցիները հավատացել ու հավատում են սրբապատկերի հրաշագործ զորությանը․ շուրջ 200 տարի է՝ սրբապատկերի մոտ Հայաստանի ու տարածաշրջանի այլ բնակավայրերից ուղտի են գալիս հազարավոր հավատցյալներ՝ ապավինելով նրա զորավոր ուժին։

Սրբապատկերը ավելի քան 150 տարի տեղադրված է Սբ Աստվածածին եկեղեցում, որը սրբապատկերի պատվին նաև Յոթվերք են կոչում։ Եկեղեցին գյումրեցիների սրբության սրբոցն է, ու հավատացյալ գյումրեցիների համար առանձնահատուկ հոգևոր նշանակություն ունի։ Յոթվերքն իր կառուցման օրվանից մինչև օրս երբևէ չի փակել իր դռները հավատավոր հոտի համար։ Սբ Աստվածածինը Էջմիածնի Մայր տաճարի հետ այն եզակի եկեղեցիներից էր, որը շարունակեց գործել անգամ բոլշևիկյան անաստվածության տարիներին, երբ եկեղեցում մնացել էր միայն մեկ հոգևորական, իսկ եկեղեցի մտնելու համար կարող էին գնդակահարել․․․

Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի երկրաշարժի օրը, նիկոլական աղանդի ներկայացուցիչները՝ Նիկոլի գլխավորությամբ ներխուժելու ու մի քանի ժամով օկուպացնելու են գյումրեցիների հավատի սրբության սրբոցը՝ Սբ Աստվածածինը։ Շիրակի թեմը մերժել է նիկոլական խունտային։ Հավատացած եմ, որ Նիկոլի այս դավադիր քայլը չի ներվելու բարեպաշտ գյումրեցիների կողմից, սա Գյումրիում քաղաքական իշխանության բարոյական անկման հատակն է։ Քանի որ Նիկոլի կողմից Յոթվերքն օկուպացնելը բարոյական աղետ է, ուստի կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ հոգևոր հայրերը Յոթվիրաց սրբապատկերը դեկտեմբերի 7-ին դուրս բերեին եկղեցուց ու մի քանի ժամով տեղադրեին Սբ Ամենափրկչում։

Բարոյական ու հոգևոր կողմից բացի, կարևոր է նաև Սրբապատկերի ֆիզիկական անվտանգությունը։ Հաշվի առնելով նիկոլական իշխանության սադրիչ բնույթը՝ չի բացառվում, որ եկեղեցու ներսում միտումնավոր սադրանք կազմակերպեն ու կամա թե ակամա վնասեն Սրբապատկերը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը