Լրահոս

07.12.2025 14:20


Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած

Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատված:

Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Renault»-ի համարանիշները հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում:

Այս խորագրի վերջին նյութերը