Լրահոս

04.01.2012 13:27


Հայրը Facebook–ի միջոցով վաճառում է հարազատ որդուն

Հայրը Facebook–ի միջոցով վաճառում է հարազատ որդուն

«Sharq» թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիայի բնակիչ Նասեր էլ–Շախրին Facebook–ի միջոցով վաճառում է հարազատ որդուն։ Երեխայի գինը՝ 20 մլն դոլար է։ Այս քայլով հայրը մտադիր է «վերջ դնել աղքատությանը»։ Նա պնդում է, որ նման ծայրահեղ քայլի գնացել է միայն այն բանից հետո, երբ «նրա առջև փակվեցին բոլոր դռները»։ Դատարանը արգելք էր դրել Նասերի «պարտքերի վերադարձման» ընկերության վրա՝ այն ճանաչելով սնանկ։ Դրանից հետո Նասերը դիմել էր ֆինանսական օգնության՝ անապահով սաուդացիների համար, սակայն նրան մերժել էին՝ օգնությունը նախատեսված է 35 տարեկանից ցածր քաղաքացիների համար։

Նասերը պնդում է, որ վաճառելով որդուն՝ «բարեկեցիկ կյանքով» կապահովի կնոջն ու ընտանիքի մնացած անդամներին։

Այս խորագրի վերջին նյութերը