Քաղաքական

09.12.2025 09:53


Քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծվա՞ծ չէ

Քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծվա՞ծ չէ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։

Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ներկայացուցիչ և պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ։

Ավելին՝ քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։

Վահագն Ալեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց։

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը