Հայաստանն այսօր գտնվում է Ադրբեջանի ազդեցության գոտում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Դուք կարծում եք, որ Հայաստանը ներքին գործեր ունի և Ադրբեջանը նոր որոշել է, որ միջամտում է ՀՀ ներքին գործերի՞ն. սա գալիս է նրանից, որ ընդհանրապես մեր հասարակությունում կա սխալ պատկերացում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, դժգոհություն հայտնելով Հայաստան–ԵՄ փաստաթղթի ստորագրումից։
«Հայաստանը շատ սահմանափակ սուվերենությամբ երկիր է և կատարում է Ադրբեջանի պահանջները որպես պարտված, կապիտուլացված երկիր։ Ադրբեջանն է որոշում Հայաստանի ներքին ինֆորմացիոն քաղաքականությունը։ Վերջին ամենավառ օրինակներից մեկը, որ մի լրատվամիջոց մի հաղորդման ժամանակ օգտագործել է Արցախ բառը, և նա փակվեց Հայաստանում։ Երբ որ Ադրբեջանը որոշում է, թե Հայաստանը ինչ ներքին ու արտաքին քաղաքականություն պետք է վարի, դասագրքերում ինչ պետք է գրվի, հերոսների նկարները դպրոցներում լինեն, թե չլինեն, մենք ինչ ռազմական տեխնիկա պետք է գնենք, ինչ չպիտի գնենք, որը ունենք, պետք է ոչնչացնենք, մեր սահմանադրությունը ինչպիսին պետք է լինի, մեր ազգային խորհրդանիշները ինչպիսին պետք է լինեն, Հայաստան-Ադրբեջան սահմանում երրորդ երկրի ինչ ներկայացուցիչներ պետք է լինեն, թե պետք է չլինեն, բայց Հայաստանը չի ասում, որ Հայաստան-Ադրբեջանական սահմանագծին, ասենք, թուրքական-իսրայելական կողմերը պետք է ներկա չլինեն։
Այսինքն Հայաստանը այսօր գտնվում է Ադրբեջանի ազդեցության գոտում։ Նույն Թուրքիան ասում է՝ ես Հայաստանի հետ այն քաղաքականությունը կվարեմ, որը կորոշի Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ես նույնիսկ չգիտեմ, Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանում ներկա են, թե չէ, Հայաստանի իշխանության գիտությամբ: Սա է իրականությունը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ պայմանագրին, Ստեփան Դանիելյանը նշեց, որ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի դժգոհության պատճառ դարձած ձևակերպումները այդ փաստաթղթում տեղ են գտել ԵՄ–ի նախաձեռնությամբ. «ԵՄ–ն ուզում է լծակներ ունենալ նաև Ադրբեջանի հանդեպ, որպեսզի ճնշի փախստականների հարցով, Արցախի հարցով։ Գուցե Հայաստանի իշխանություններին պարտադրել են, որ այդ կետերը մտնեն փաստաթուղթ։
Ադրբեջանը, իհարկե, նեղսրտում է, ասում է՝ դու իմ վերահսկողության տակ գտնվող երկիր ես, հանկարծ պարզվում է, ինչ-որ ուրիշ երկրի հետ էլ ես փորձում խորացված հարաբերություններ կառուցել։ Իսկ ԵՄ–ն, քանի որ ուզում է ներկա լինել Հարավային Կովկասում, պետք է ազդեցության լծակներ ունենա նաև Ադրբեջանի վրա և դրա համար գուցե այդ կետերը մտցրել են։
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, որ դու որպես վասալ լավ չես պահել և չես դիմադրել Եվրամիությանը՝ թույլ տալով, որ նման կետեր լինեն»,–ընդգծեց քաղաքագետը։