Քաղաքային իշխանության անկուշտ ախորժակի մասին (տեսանյութ)
Նոյեմբերին 18-ին քաղաքային իշխանությունները ներկայացրել էին նախագիծ` «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» հիմնարկ ստեղծելու մասին։ Այդ նախագծով նախատեսել էին մոտ 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դոլար տրամադրել այդ հիմնարկին, որտեղ աշխատավարձերը միջինից շատ բարձր են լինելու։
Բայց սա էլ են քիչ համարել։ Դեկտեմբերի 23-ի հերթական նիստում պետք է քննարկվի Երևան քաղաքի բյուջեն, որտեղ նույն հիմնարկի համար նշված է հատկացնել մոտ 1,500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դոլար։
Փորձը ցույց է տալիս, որ սրանք բարեփոխում անել չգիտեն, որովհետև ինչին ձեռք են տալիս, փչանում է կամ դառնում չարեփոխում։ Պարզ է, որ այս հիմնարկն էլ է դատապարտված ձախողման և ընդամենը վերածվելու է բյուջեի գումարները մսխելու հերթական կառույցի։
Երևանի ավագանու«Մայր Հայաստան»խմբակցության անդամԳրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքային իշխանության անկուշտ ախորժակի մասին (տեսանյութ)
Նոյեմբերին 18-ին քաղաքային իշխանությունները ներկայացրել էին նախագիծ` «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» հիմնարկ ստեղծելու մասին։ Այդ նախագծով նախատեսել էին մոտ 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դոլար տրամադրել այդ հիմնարկին, որտեղ աշխատավարձերը միջինից շատ բարձր են լինելու։
Բայց սա էլ են քիչ համարել։ Դեկտեմբերի 23-ի հերթական նիստում պետք է քննարկվի Երևան քաղաքի բյուջեն, որտեղ նույն հիմնարկի համար նշված է հատկացնել մոտ 1,500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դոլար։
Փորձը ցույց է տալիս, որ սրանք բարեփոխում անել չգիտեն, որովհետև ինչին ձեռք են տալիս, փչանում է կամ դառնում չարեփոխում։ Պարզ է, որ այս հիմնարկն էլ է դատապարտված ձախողման և ընդամենը վերածվելու է բյուջեի գումարները մսխելու հերթական կառույցի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից