Կարծիք

12.12.2025 22:37


Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն

Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն

Հարգելի‘ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք «Մայր Հայաստան» խմբակցությունը դատարան է դիմել 2024 և 2025 թվականներին կարմիր և կապույտ կետագծերով կայանատեղիների թանկացման դեմ, և դատարանը երկու դեպքում էլ որոշել է, որ թանկացումը ոչ իրավաչափ է։

Ի հակադրումն իշխանության բողոքարկման, այսօր, արդեն Վերաքննիչ դատարանը ևս համարեց, որ թանկացումը ոչ իրավաչափ է։

Անտեսելով դատարանի որոշումները՝ ՔՊ-ն ու իր քույր գործընկեր «Հանրապետություն» խմբակցությունն ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն և կրկին մտնեն քաղաքացիների գրպանը։ Ամեն տարի դա տեղի է ունեցել կեղծ ընդդիմադիր անդամի կամ անդամների միջոցով։ Տեսնենք, թե այս տարի ինչ կլինի։ Ամեն դեպքում մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտանք հերթական թանկացումը, որը ներառված է դեկտեմբերի 23֊ի նիստի օրակարգում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը