Լրահոս

13.12.2025 10:00


36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ

36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ

Դեկտեմբերի 4-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ», հայտնում է Shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։

Արդեն տեղում Սյուզիի և Աննայի հանդիպումը Անդրանիկի հետ տևել է մոտ 10 րոպե, որի ժամանակ նրանք Անդրանիկից հետքրքրվել են թե ինչքան գումար ունի և նա ասել է, որ իր մոտ կա 500 հազար դրամ։

Կարճ ժամանակում Սյուզին ու Աննան կարողացել են նրանից հափշտակել ողջ գումարը և դիմել փախուստի։

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Սյուզին 39-ամյա Սյուզաննա Հ․-ն է , իսկ Աննան՝ 40-ամյա Աննա Ս․-ն։

Վերջիններիս հետ Շենգավիթի ոստիկանները կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նրանք ներկայացել են ոստիկանություն, որտեղ էլ Աննա Ս․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին այդ տղամարդու հետ իրենք գնացել են Բագրատունյաց պողոտայում գտնվող նշված հյուրանոց, որտեղ այդ տղամարդը իրենց տվել է ամեն մեկին 4 հազար դրամ և իրենք նրանից ոչ մի գումար չեն տարել։

Աննա Ս․-ն և Սյուզաննա Հ․-ն Շենգավիթի ոստիկաննության բաժնից ներկայացել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է «գիշերային թիթեռնիկներն» են ճիշտ, թե նրանցով գերված տղամարդը։

Այս խորագրի վերջին նյութերը