Կենդանասերները բողոքի ակցիա-երթ են իրականացնում (տեսանյութ)
Կենդանապաշտպան ՀԿ-ների անդամները և կենդանասերները բողոքի ակցիա-երթ են իրականացնում։ Նրանք պահանջում են փոխել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի խնդրահարույց կետերը՝ համոզված լինելով, որ դրանք հետագայում առաջացնելու են լուրջ խնդիրներ:
Նրանց հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«Օրինագծում չկան հստակ և միանշանակ ձևակերպումներ, ինչը հնարավորություն է տալիս կամայական կիրառման։
Ստերջացումը (ԲՍՊՎ ծրագիր) ամրագրված չէ որպես միակ մարդասիրական միջոց կենդանիների թվաքանակի կարգավորման համար։
Չկա հանրային վերահսկողություն,համայնքները և ՀՈԱԿ-ը թողնված են առանց թափանցիկության։
Տուգանքները և վարչական ճնշումները կարող են լինել անհամաչափ և վտանգավոր։
Մասնագետների և ՀԿ-ների կարծիքները անտեսվել են, լսումները եղել են ձևական։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Օրինագծի լիարժեք վերամշակում՝ մասնագետների մասնակցությամբ։
Հստակ իրավական ձևակերպումներ, առանց երկիմաստության։
ԲՍՊՎ-ի պարտադիր ամրագրում։
Հանրային վերահսկողության գործուն համակարգ։
Կացարանների և խնամողների պաշտպանություն, ոչ թե ճնշում»։