Լրահոս

15.12.2025 09:28


Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. Hetq.am

Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. Hetq.am

Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել։ Այս մասին գրում է Հետքը։

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։

Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ.-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին` 852:

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը