Լրահոս

15.12.2025 20:16


«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներն առաջարկում են Դավթաշենի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ

«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներն առաջարկում են Դավթաշենի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ

Սիրելի՜ արցախցիներ և երևանցիներ, հարգելի՜ հայրենակիցներ.

Որպես Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ՝ ես և Արշակը Սարգսյանը հանդես ենք եկել նախաձեռնությամբ և համահեղինակել ենք որոշման նախագիծ, որով ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով։

Հուսով ենք, որ նախագիծը մինչ ավագանու նիստ հասնելը չի մերժվի, նախագծի ընթացքը չի կասեցվի և կտրվի դրական եզրակացություն, իսկ Երևանի ավագանու նիստում կստանա բավարար գերակշիռ կողմ ձայներ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը