Կարծիք

17.12.2025 17:49


Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ

Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ

Խցանումները կարծես թե վերացել են Երևան քաղաքում: Այսուհետ, յուրաքանչյուրս կլինենք տեղում ճիշտ ժամանակին:

Հ.Գ. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի պահպանման ծախսերը նախատեսվել են 584 մլն:

Հարգելի երևանցինե՛ր, քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ, իսկ արդյունքը երբեք չեն երաշխավորում, ինչին այժմ ականատես ենք բոլորս: Ավելին, նրանք պատրաստվում են ս/թ դեկտեմբերի 23-ին կայանալիք ավագանու նիստում քննարկել կարմիր կետագծերի ոչ իրավաչափ բարձր դրույքաչափերը` անտեսելով դատարանի որոշումները: Հիշեցնեմ, որ մինչև 2023 թվականը Երևան քաղաքի Ա գոտում կայանելու համար մեկ տարվա դրույքաչափը կազմել է 12 000 դրամ, իսկ այսօր այն 160 000 դրամ է, որի նպատակը և արդյունքն այսպիսի բեռնաթափված քաղաք ունենալն է:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը