Լրահոս

19.12.2025 10:49


Ներքին Դվին գյուղում «ՎԱԶ»-ը բախվել է ավտոբուսին. վարորդն արգելափակվել է ներսում

Ներքին Դվին գյուղում «ՎԱԶ»-ը բախվել է ավտոբուսին. վարորդն արգելափակվել է ներսում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակված է։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «PAZ» մակնիշի ավտոբուսին:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը