Կարծիք

19.12.2025 13:46


Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Չգիտեմ ով, որտեղ, բայց ինչ-որ մեկը ասել է. «մի շտապեք ձեր զավակներին դաստիարակելու գործում, միևնույն է նրանք սովորելու են այն, ինչ ձեզանից տեսնելու են»:

Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր այն դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, որոնք մասնակցեցին տիրադավների սրբապղծության շքերթին.

Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից։ Եթե դուք դավաճանություն կամ սրբապղծություն ցույց տաք, նրանք էլ այդ նույն ճանապարհով կգնան։

Հիշեք՝ ձեր օրինակն է ձևավորում նրանց հոգևոր ու ազգային արժեքները։ Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը։

Դաստիարակություն նշանակում է առաջին հերթին կենդանի օրինակ, ոչ միայն ուսուցողական ծրագրեր ու կարգախոսներ։

Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյան

Այս խորագրի վերջին նյութերը