Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել. կա տուժած
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,ժամը 02:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի աղբատարը Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել. կա տուժած
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի աղբատարը Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել: