Տնտեսական

20.12.2025 22:59


Ամանորին ընդառաջ՝ Էկոպարեկները թավա ու եռաշերտ զուգարանի թուղթ են ձեռք բերել. «Փաստինֆո»

Ամանորին ընդառաջ՝ Էկոպարեկները թավա ու եռաշերտ զուգարանի թուղթ են ձեռք բերել. «Փաստինֆո»

Ամանորին ընդառաջ Էկոպարեկային ծառայությունը գնումներ է կատարել ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Այսպես, Էկոպարեկային ծառայությունը, որը մշտապես աչքի է ընկնում իր գնումներով, այս անգամ գնել է 2 թավա, եռաշերտ զուգարանի թուղթ և խոհանոցային թղթե սրբիչներ։ Այս գնումների ընդհանուր արժեքը կազմել է 25.580 դրամ, և դրանք ձեռք են բերվել «Ագաթ Գրուպ» ՍՊԸ-ից։

Էկոպարեկային ծառայությունը նաև ամանորյա զարդարանքներ է ձեռք բերել։ «Դուց» ՍՊԸ-ին վճարվել է 198.000 դրամ՝ ամանորյա զանազան զարդարանքների համար։

Հաջորդաբար ձեռք են բերվել թղթե բաժակներ և թղթե գրիչներ։ Այս ամենը էկոպարեկային ծառայությունը ձեռք է բերել «Իրինա Ոսկանյան» ԱՁ-ից 190.000 դրամով։

Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգումներին, ապա 1.554.000 դրամ տրամադրվել է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 178 բակային տարածքի ընթացիկ նորոգման աշխատանքների համար։

Ընդհանուր առմամբ, Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 1.967.580 դրամ պետական բյուջեից։

Այս խորագրի վերջին նյութերը