Լրահոս

26.12.2025 10:40


Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Opel»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Opel»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը