Քաղաքական

26.12.2025 19:56


Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները

Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները

Այսօր հանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջև:

Քննարկվել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում ջանքերի մեկտեղման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական:

26.12.2025թ.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը