Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված գումարների մի մասը ուղղվել է 45 տրոլեյբուսի ձեռքբերմանը։ Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ դա փաստացի նշանակում է, որ խոստացված մետրոյի կայարանի կառուցումը հետաձգվում է անորոշ ժամանակով։
Հիշեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առնվազն 4 ընտրությունների ընթացքում խոստացել է կառուցել Աջափնյակի մետրոյի կայարանը՝ վերջին անգամ՝ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, նա նշել է, որ Ավինյանը այդ տարի հայտարարել էր՝ կայարանը կկառուցվի երկու տարում։
«Երկու տարին անցավ, բայց կայարանը չկա։ Փոխարենը առաջարկվում է 45 տրոլեյբուս»,–ընդգծել է նա՝ հավելելով, որ փաստորեն երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին առաջարկում են տրոլեյբուսներում իրենց զգալ այնպես, կարծես մետրոյում են։
Նրա համոզմամբ՝ 2026 թվականի ընտրությունների ժամանակ ևս իշխանությունը կրկին մետրոյի խոստումներ կտա, սակայն այդ խոստումներին այս անգամ շատ քչերը կհավատան։
Ինպես մետրոն դարձավ տրոլեյբուս (տեսանյութ)