Կարծիք

28.12.2025 18:00


Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում (տեսանյութ)

Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում (տեսանյութ)

Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում, որը կարող է մարդկային կյանքեր արժենալ

Երևանի-Գյումրի M1 միջպետական ճանապարհն է երեկ տեղացած ձյունից հետո։ Եթե Արագածոտնի մարզի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքեր տարվել ու տարվում էին, ապա Շիրակի մարզի ցուցանակից սկսած խայտառակ վիճակ է։ Կիսատ-պռատ մշակման հետքեր երևում էին, բայց Լանջիկից մինչև Ազատան ճանապարհը սիփ-սպիտակ էր։ Երեկոյան արդեն սահադաշտ դառնալը երաշխավորված է, ինչը կարող է դառնալ սարսափելի ավտովթարների ու մահերի պատճառ։

Ի դեպ, Ազատանից Գյումրի հատվածում արդեն իսկ սարսափելի ավտովթար էր գրանցվել՝ խլելով 2 մարդու կյանք, 3-ն էլ վիրավոր էին։ Բայց Շիրակի մարզպետին նման մանրուքները չեն հուզում, նա, ըստ էության, հանցավոր անգործության է մատնված։ Խայտառակ անպատասխանատվություն է տիրում նաև Գյումրի-Արմավիր ճանապարհին, որտեղ, կարծես, ընդհանրապես ոչ մի աշխատանք արված չէր։ Դե հո Նիկոլ Փաշինյանի աղանդի համար կեղծ պատարագ կազմակերպել չէ, որ մարզի պաշտոնյաներով լծվեն քահանա «վերբովկա» անելու ու պատարագի տեքստ խմբագրելու գործին։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը