Լրահոս

29.12.2025 10:57


Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն. կա տուժած

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն. կա տուժած

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes», «Nissan» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտում՝ սիզամարգի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը