Լրահոս

29.12.2025 15:58


Երևանում հունվարի 1-ից բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

Երևանում հունվարի 1-ից բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8։00-10։00-ն և 17։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

Ոստիկանությունից նախազգուշացնում են, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Այս խորագրի վերջին նյութերը