Քաղաքական

30.12.2025 10:03


Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը

Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը

Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ընկերոջս` Խաչիկ Գալստյանին, հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով և կալանքի նպատակով ձերբակալեց: Քաղաքական հետապնդումները շարունակվում են...»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։

Ավելի ուշ կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը․ նրան էլ են տանում կալանքի:

Այս խորագրի վերջին նյութերը