Սկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս
«Իշխանության» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են ՍԱՏՄ աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։
Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է շուրջ 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։
Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։
Դեպքի շուրջ ստեղծված աղմուկը հասել է մինչև «վերին ատյաններ»: ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն իր տեղակալ Արամ Մեյմարյանին ուղարկել է դեպքի վայր, սակայն իրավիճակը այդպես էլ չի հանգուցալուծվել, քանի որ այս պատմության հետ է կապվում նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անունը։