Խմբագրական

31.12.2025 22:26


Դիմավորելով 2026–ը

Դիմավորելով 2026–ը

Հայաստանում փոխվում է տարին, բայց միայն օրացույցով։ Քաղաքական առումով տարին մեզ մոտ չի փոխվում 2020 թվականից։

Պատերազմում կրած պարտությունից հետո համընդհանուր խայտառակություն է ՔՊ–ական իշխանություն ունենալը։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, մենք նոր տարին նշելու ենք միայն օրացույցով, այլ ոչ թե ինչպես մյուս ժողովուրդները։

2026–ը կարևոր տարի է։ Կա հնարավորություն ոչ միայն օրացուցային, այլ նաև քաղաքական առումով նոր տարի ունենալ՝ զերծ դավաճանությունից, պատերազմից, պարտությունից, թուրքական օրակարգով Եկեղեցու դեմ հարձակումներից, թանկացումներից, դեմագոգիայից, քաղաքական հետապնդումներից, բանտարկված սրբազաններից։

2026–ի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու։ Որևէ պարագայում չպետք է թույլ տալ 2021–ի կրկնություն, այսինքն՝ պետք է թույլ չտալ, որպեսզի մեր ժողովրդին կրկին խաբեն՝ առաջ տանելով թշնամական օրակարգ։

Որպեսզի Արցախի պատմությունը հիմա էլ Հայաստանի մասով չկրկնվի, անհրաժեշտ է հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա։ Ժողովուրդը պատրաստ է։ Մնում է քաղաքական դասը պատրաստ լինի։

2026–ը կարող է դառնալ արժանապատվության և շրջադարձային տարի։ Բոլոր նախադրյալները կան։ Մնացածը՝ աշխատանքով պետք է ապացուցել։

Դրական փոփոխությունների և հաջողությունների տարի ենք մաղթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը