Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կկառավարի Վենեսուելան (տեսանյութ)
Վենեսուելային լայնամասշտաբ հարվածներ հասցնելուց և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան անորոշ ժամանակով և «կվերակառուցի նավթի ենթակառուցվածքը»։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
«Մենք կկառավարենք երկիրը, մինչև գա ժամանակ, որ կարողանանք իրականացնել ապահով, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն։ Մենք չենք կարող ռիսկի դիմել, որ Վենեսուելայի կառավարումը ստանձնի մեկը, ով հաշվի չի առնում վենեսուելացիների շահերը»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ամերիկյան զորքերը կտեղակայվեն Վենեսուելայում՝ նավթն ապահով պահելու համար։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարումը «ոչ մի պենս չի արժենա» Վաշինգտոնի համար. «գումարը կգա տեղից»։ Նրա խոսքով՝ նավթից ստացված գումարը կուղղվի վենեսուելացիներին և ԱՄՆ-ին փոխհատուցում տրամադրելուն՝ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարության ընթացքում պատճառված վնասի համար։
Թրամփը սոցիալական ցանցերում նաև լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Մադուրոն ամերիկյան Iwo Jima ռազմանավի վրա։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը գիշերը մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Ակնկալվում է, որ Մադուրոն շուտով կժամանի Նյու Յորք, որտեղ նրան մեղադրանքներ կառաջադրվեն թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների։ Մեղադրանքներ կառաջադրվեն նաև Մադուրոյի կնոջը։
Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը նախազգուշացում է արել նաև Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին՝ նշելով, որ վերջինս «ունի գործարաններ, որտեղ կոկաին է արտադրում, այնուհետև այն ուղարկում Միացյալ Նահանգներ»։ Թրամփի խոսքով՝ Պետրոն պետք է շատ զգույշ լինի։
Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Մարիա Կորինա Մաչադոն կոչ է արել, որ երկրի ղեկավար նշանակվի ընդդիմադիր թեկնածու, մինչդեռ երկրի արտգործնախարարը պնդում է, որ Վենեսւելայի ղեկավարը մնում է Մադուրոն։ Ըստ CNN-ի՝ Կարակասում վենեսուելացիները տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ-ի գործողությանը՝ մի մասը դա համարում են «դրական փոփոխություն», մյուսներն էլ նշում են, որ Մադուրոյի ձերբակալությունը ստեղծում է «շատ ավելի վատ հակամարտություն»։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կկառավարի Վենեսուելան (տեսանյութ)
Վենեսուելային լայնամասշտաբ հարվածներ հասցնելուց և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան անորոշ ժամանակով և «կվերակառուցի նավթի ենթակառուցվածքը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։