Կարծիք

05.01.2026 07:40


Նիկոլը խախտում է Եկեղեցու անկախությունը

Նիկոլը խախտում է Եկեղեցու անկախությունը

Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, եկեղեցով չի պսակադրվել և իր անձնական ընտրությամբ տարիներ շարունակ դուրս է կանգնել մեր եկեղեցական կյանքից։

Այս պայմաններում ունեմ հիմնավոր հարց՝ ի՞նչ իրավունքով է որպես վարչապետ միջամտում Հայ առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝

Եկեղեցին առանձնացված է պետությունից, պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Վարչապետը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական լիազորություն թելադրելու եկեղեցուն՝ ում ընտրել, ինչ դիրքորոշում ունենալ կամ ինչպես կազմակերպել իր ներքին կյանքը։

Երբ մարդն, ով չի ճանաչում Եկեղեցու խորհուրդը, ավանդույթը և հոգևոր պատասխանատվությունը, փորձում է քաղաքական ճնշում գործադրել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ստացվում է, որ սահմանադրական կարգն է խախտվել։

Հայ Առաքելական Եկեղեցին պետական գերատեսչություն չէ, կաթողիկոսը վարչապետի ենթական չէ և մեր հավատքն էլ քաղաքական շահերի գործիք չէ։

Եթե այսօր Նիկոլի ՔՊ-ական իշխանությունը խախտում է Եկեղեցու անկախությունը, վաղը նույն ձեռքով խախտելու է և արդեն իսկ խախտում է յուրաքանչյուր քաղաքացու խղճի և հավատքի ազատությունը։

Եվ սա արդեն անձնական հարց չէ, այլ՝ ազգային և սահմանադրական անվտանգային լուրջ խնդիր։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը