Լրահոս

06.01.2026 10:40


Տավուշում 89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Տավուշում 89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, մոմի փոխարեն վառելու և ձեռքերի մեջ պայթեցնելու հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը