Կարծիք

07.01.2026 10:20


ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի հերթական «նվերը»

ՔՊ-ի 2026թ․ տարեմուտի հերթական «նվերը»

Երևանցիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է նոր տուգանքի տեսքով։

Ցանկացած տնտեսվարող պարտավոր է իր օբյեկտի հարակից տարածքները մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից իսկ բնակելի շենքերի մուտքերն ու հարակից տարածքները՝ համատիրությունները, հակառակ դեպքում կտուգանվեն։

Մայթերի ու անցումների վիճակն էլ մնաց արևի քմահահույքին….

Հունվարի 1-ից նույն տնտեսվարողների ու բնակիչների համար գույքահարկը թանկացրեցին միանգամից 100%-ով, աղբահանության վճարը դարձավ քմ-ով։

Բա դուք մի բան կարո՞ղ եք անել։

Իհարկե՛ միլիարդավոր դրամներ մսխել, ձնամաքրման աշխատանքների համար ու ձեզ դրա դիմաց պարգևատրել 1 մլրդ 128 մլն դրամով ։

Ասե՛ք-անե՛նք հիմնարկի պատասխանատուներին՝

ՀԱՅԴԵ՛ փողոցների ու մայթերի ձյունը մաքրելու։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը