Քաղաքական

09.01.2026 14:29


ՔՊ-ական ավագանու անդամը վայր է դրել մանդատն ու ՀՀ-ից արտագաղթել

ՔՊ-ական ավագանու անդամը վայր է դրել մանդատն ու ՀՀ-ից արտագաղթել

Դեռևս դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը, իր դիմումի համաձայն, վաղաժամկետ դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական ավագանու նախկին անդամը արտագաղթել է ՀՀ-ից, մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կիմա Աբրահամյանը տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ բիզնես նոր առաջարկ է ստացել ԱՄՆ-ից ու պետք է լքի երկիրը:

Կիմա Աբրահամյանը մանդատը վայր է դրել ու հեռացել ՀՀ-ից:

Հավելենք, որ ԿԸՀ-ի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ՝ մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովհաննիսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը