Քաղաքական

10.01.2026 20:09


Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում․ ի՞նչ է պատահել (տեսանյութ)

Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում․ ի՞նչ է պատահել (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։ Տեղեկությունը հայտնում է SHOT-ը։

Ըստ լրատվամիջոցի` դեպքը եղել է FlyOne Armenia ավիանկերության 3F324 չվերթի ինքնաթիռում. ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը բռնկվել է հենց թռիչքի ժամանակ` Երևանին մոտենալիս։

Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիներն արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ։

Ըստ նախնական տվյալների` ձեռքի պայուսակում բռնկվել է հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը (փաուեր բանկ)։

Տուժածներ չկան. ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը