Լրահոս

11.01.2026 15:50


Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մերկասառույցի պատճառով բախվել է 5 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մերկասառույցի պատճառով բախվել է 5 ավտոմեքենա

Հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մարագար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «Mercedes GLE 63» մակնիշի, «Toyota» մակնիշի, «Nissan Xterra» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Այս խորագրի վերջին նյութերը