Քաղաքական

12.01.2026 17:18


Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am

Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am

Աշտարակ համայնքի ավագանու անդամի ղեկավարած և նրա կնոջը ու ազգականներին պատկանող ընկերությունը մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնման մրցույթներին։ Աշտարակ համայնքի հետ ընկերությունը վերջին 4 տարիներին 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրում է Հետքը:

2025 թ. «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումը երկու պայմանագիր է կնքել Աշտարակի համայնքապետարանի հետ՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։ «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊ ընկերությունների 40%-ը պատկանում է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, իսկ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի տնօրենն է։

Արա Բաղդասարյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով։

«Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների մասնակիցները նույն անձինք են, բացի Մերի Խարատրյանից՝ 50% փայ ունի Կարո Բաղդասարյանը, 10%՝ Վահե Բաղդասարյանը, որոնք ավագանու անդամ Արա Բաղդասարյանի ազգականներն են։

«Էկո սիթի գրուպ» ընկերությունը մինչև 2025-ի դեկտեմբերի 2-ը պատկանում էր այլ անձանց։ Ընկերությունների կոնսորցիումը 2025 թվականին ևս 6 պայմանագիր է կնքել այլ համայնքների և պետական մարմինների հետ։ Այս բոլոր պայմանագրերի ընդհանուր գինը 1 մլրդ 216 մլն 543 հազար դրամ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը