Կարծիք

14.01.2026 10:23


Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա

Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա

Երևանում բնակվողների բախտը բերել է, որ կլիման ձմռան ամիսներին համեմատաբար մեղմ է: Այլապես ձյան ծածկույթի պայմաններում Երևանի երթևեկությունը ամբողջական կոլապսի էր ենթարկվելու, հատկապես բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում:

Եթե այսօր ջերմաստիճանը մի 3-4 աստիճան ցածր լիներ` երթևեկությունը կանգնելու էր:

Բակային ու երկրորդական փողոցներում առավոտյան անտեր վիճակ էր: Միայն եղանակն է փրկել երևանաբնակներին, որ կարողացել են տեղաշարժվել: Իսկ Տիգրան Ավինյանը ընդհանրապես ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա, ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը:

ՔՓ-ականներն անհույս են․ բոլոր ոլորտներում են խայտառակ տապալվում:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը